ԱՆՎՃԱՐ առաքում՝ 10,000 դրամ և ավել պատվերի դեպքում
Կորպորատիվ հաճախորդներին
«Գայանեի Խոհանոց»-ում գործում է հատուկ կորպորատիվ վաճառքների բաժին: Իրավաբանական անձանց սպասարկումն իրականացվում է նրանց հետ կնքված պայմանագրի հիման վրա: Կորպորատիվ հաճախորդների համար գործող առանձնահատուկ պայմանները հետևյալն են.
- Վճարումն իրականացվում է հաշիվ-ապրանքագրի հիման վրա` ամսվա վերջում կամ յուրաքանչյուր պատվերից հետո: Այս դեպքում ընկերությունները և այլ հաստատությունները ստիպված չեն լինում կանխիկացնել իրենց գումարը և լրացուցիչ ժամանակ ծախսել գնումների վրա:
- Պատվերը ձևակերպվում է ոչ միայն հեռախոսով, այլև էլ. փոստով, ինչից հետո, անհրաժեշտության դեպքում, մանրամասները քննարկում են կորպորատիվ վաճառքների մենեջերի հետ: Վերջինս իրականացնում է նաև հաճախորդների համակողմանի խորհրդատվություն:
- Առաքումն իրականացվում է անվճար:
- Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվում է 5 % զեղչի քարտ (կուպոն):
Այժմ մեր ընթացիկ ու նոր կորպորատիվ հաճախորդները կարող են օգտվել «Գայանեի Խոհանոց»-ից` իրենց գնումներն էլ ավելի արագ և արդյունավետ դարձնելու համար: Սա ենթադրում է, որ պատվերը կարելի է տալ ոչ թե մոտավոր, այլ հստակ` նախապես դիտելով տվյալ ապրանքի անվանումը, գինը, լուսանկարը, նկարագրությունը, ինչպես նաև համեմատելով այլ նմանատիպ ապրանքների հետ: Այսպիսի հաճախորդների սպասարկմամբ կշարունակի կզբաղվել մեր կորպորատիվ վաճառքների բաժինը:
Նշենք, որ եթե չեք ցանկանում երկարատև համագործակցության պայմանագիր կնքել, սակայն պատրաստվում եք պատվերի դիմաց վճարել բանկային փոխանցման միջոցով, ապա առաքումը կիրականացվի գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո միայն, և կգործեն սովորական հաճախորդների համար նախատեսված պայմանները:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Գայանեի Խոհանոց»-ի կորպորատիվ վաճառքների մենեջերին` 055 60 06 55 հեռախոսահամարով: