Առաքում

Ընդհանուր տեղեկություններ

«Գայանեի Խոհանոց»-ի առաքման ծառայությունը բացի ինտերնետային եղանակից, պատվերներն ընդունվում են նաև 011 600 111 հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել):

«Գայանեի Խոհանոց»-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:

Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը

«Գայանեի Խոհանոց» առաքումն իրականացվում է դեռևս Երևան քաղաքում` 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

  • Եթե Ձեր գնումը չի գերազանցում 10,000 դրամը, ապա առաքման արժեքը կլինի 1200 դրամ,
  • Իսկ եթե Ձեր գնումը կազմում է 10,000 դրամ կամ գերազանցում է այն, ապա առաքումը կլինի ԱՆՎՃԱՐ:

Պատվերի կարգավիճակը և պատմությունը 

Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Պատվիրված», «Հաստատված», «Առաքված» «Կատարված» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:

Առաքման պայմանները

Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը «Գայանեի Խոհանոց»-ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեր զանգերի կենտրոն 011 600 1111 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել) և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

Վճարում

Վճարման եղանակները

«Գայանեի Խոհանոց»-ում պատվերի համար վճարումն իրականացվում է

  • Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:
  • Payx-ով ՝ բանկային քարտերի (Arca,Visa,MasterCard) կամ Payx-ի օգտահաշվի միջոցով:
  • Idram վճարային համակարգով:  ԻԴՐԱՄ-ն էլեկտրոնային վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարելու վճարումներ ՀՀ դրամով: «Գայանեի Խոհանոց»-ում ԻԴՐԱՄ-ով վճարելու համար հարկավոր է պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրել ԻԴՐԱՄ-ը, հաստատումից հետո անցնել ԻԴՐԱՄ-ի կայք և գումարը փոխանցել Ձեր հաշվից: 
  • Telcell Wallet: «Գայանեի Խոհանոց»-ում Telcell-ով վճարելու համար հարկավոր է պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրել Tellcel-ը և վճարումը կատարել Telcell Wallet-ով: Ինչպես նաև կարող եք վճարել առաքման դիմաց՝ ժամանակի իրական ռեժիմում ցանկացած վայրից: Այդ հարմարավետությունից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է միայն Ինտերնետին միացած սմարթֆոն և դրական հաշվեկշիռ:
  • Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:

Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին հայտնվելուն: Կորպորատիվ հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 055 60 06 55 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել)  և կապնվել  «Գայանեի Խոհանոց»-ի կորպորատիվ վաճառքների մենեջերի հետ: 

Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:

Կանխիկ վճարման պայմանները

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: