ЧАСТО ЗАДАВАЕМЫЕ ВОПРОСЫ

У вас есть вопросы о Khahanots.am?

Мы собрали самые часто задаваемые вопросы, максимально доходчиво ответили на них и разместили их ниже.

Հաճախ Տրվող Հարցեր

Khohanots.am կայքից գնումներ կատարելն ունի մի շարք առավելություններ.

    1. Դուք գնում եք Ձեզ անհրաժեշտ ապրանքները՝ առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու՝ այդպիսով խնայելով Ձեր ժամանակը:
    2. Վճարումը կարող եք իրականացնել նաև բանկային փոխանցումով կամ առցանց եղանակով՝ օգտագործելով Իդրամ վճարային համակարգը

Ցանկալի է պատվիրել 1 օր շուտ։

Այո՛, կարող եք։ 011 600 111 հեռախոսահամարը, որից արդեն իսկ օգտվում են հաճախորդները, շարունակելու է գործել:

Այդուհանդերձ, մենք խրախուսելու ենք մարդկանց պատվերները կատարել առցանց, քանի որ այդպես ավելի հստակ կարող են ընտրել իրենց ապրանքը՝ շնորհիվ նկարների, անվանումների, հավելյալ տեղեկությունների և ներկայացված ամբողջական, հեշտ փնտրվող տեսականու:

Այո՛, կարող եք: Մենք վճարումները կընդունենք նաև ապրանքը պատվիրատուին հասցնելուց հետո՝ կանխիկ եղանակով: Զուգահեռ վճարումները կընդունվեն նաև առցանց, ինչպես նաև բանկային փոխանցումների միջոցով:

Եթե արդեն գտել եք Ձեր փնտրած ապրանքը, պարզապես սեղմեք աջ կողմում գտնվող «ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ» կոճակը՝ նախապես ընտրելով քանակը կամ քաշը: Զամբյուղի պարունակությունը էջի աջ կողմում մշտապես կլինի Ձեր աչքի առաջ: Ընդ որում, մկնիկը պահելով զամբյուղի վրա կարող եք տեսնել զամբյուղի պարունակությունը և ընդհանուր արժեքը:

Այո՛, կարող եք: Առաքման ենթակա ապրանքն ընտրելուց և Ձեր զամբյուղը լցնելուց հետո Դուք անցում եք Ձևակերպման էջ, որտեղ լրացուցիչ մեկնաբանություններ դաշտում կարող եք գրել այն օրը և ժամը, երբ կցանկանայիք ստանալ պատվերը:

Այո՛, կարող եք: Կայքում գրանցվելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել մինչ այդ պահը կատարած Ձեր բոլոր պատվերները և դրանց կարգավիճակները և այլն:

Այո՛ կարող եք, ամեն անգամ Ձևակերպման բաժնում լրացրեք այն հասցեն որտեղ կցանկանաք, որ ապրանքներն առաքվեն։

Այո՛, կարող եք: Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը: Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքիչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:

Գայանեի Խոհանոցում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

    1. Idram վճարային համակարգով: ԻԴՐԱՄ-ն էլեկտրոնային վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարելու վճարումներ ՀՀ դրամով: «Գայանեի Խոհանոց»-ում ԻԴՐԱՄ-ով վճարելու համար հարկավոր է պատվերի ձևակերպման «Վճարում» քայլում ընտրել ԻԴՐԱՄ-ը, հաստատումից հետո անցնել ԻԴՐԱՄ-ի կայք և գումարը փոխանցել Ձեր հաշվից:
    2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով:
    3. Բանկային փոխանցում: Մեզ հետ պայմանագիր ունենալու դեպքում Ձեր պատվերը կարող եք ստանալ անմիջապես, ինչպես նաև օգտվել կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված այլ պայմաններից: 
      Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման կոնկրետ ժամը:

Քաշով վաճառվող ապրանքների համար ի սկզբանե սահմանված է այն նվազագույն քաշը, որը կարելի է պատվիրել: Այդուհանդերձ, եթե պատրաստվում եք տվյալ ապրանքից գնել մեծ քանակությամբ, կարող եք ավելացնել քանակը «ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ» կոճակի վերևում գտնվող մենյուի օգնությամբ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ քաշով վաճառքի դեպքում հնարավոր են 5 տոկոսանոց շեղումներ:

Առաքման գներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առաքում և վճարում» բաժնում:

Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք այն ուղարկել info@khohanots.am էլ. փոստի միջոցով կամ զանգահարել` +374 11 600 111 հեռախոսահամարով: