Պասուց տոլման ավանդական հայկական ուտեստ է, որը պատրաստվում է բուսական բաղադրիչներով և իդեալական է պահքի օրերին։ Համեղ ու սննդարար այս տոլման պատրաստվում է թթու կաղամբի կամ խաղողի տերևով, իսկ միջուկը բաղկացած է տարբեր հատիկեղենից՝ ոսպ, սիսեռ, լոբի, բլղուր, սոխ և ընտիր համեմունքներ։
Gayane’s Kitchen-ում մենք պատրաստում ենք պասուց տոլման ավանդական բաղադրատոմսով՝ պահպանելով դրա յուրահատուկ համն ու օգտակար հատկությունները։ Փափուկ տերևների մեջ փաթաթված սննդարար միջուկը հաճելիորեն հագեցնում է, իսկ բնական համեմունքներն ու համերի ներդաշնակ համադրությունը այն դարձնում են անփոխարինելի ձեր սեղանին։